Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հայտարարել է. «Ի վերջո Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և «Ակադեմիական քաղաքից» դուրս ոչ մի բուհ չպիտի լինի»։
Այսօր վերադարձել եմ Տավուշի մարզից։ Հանրության հետ մտադիր եմ կիսվել երկու հարցի վերաբերյալ։
Առաջինը դա հանրապետության առաջին պաշտոնյային ուղեկցող ավտոշարասյան անձնակազմի հաբռգած պահվածքն է ավտոմայրուղիների վրա։
Մոտ մեկ տարի առաջ միջազգային ֆորումներից մեկի հետնաբեմում շփվում էի խորհրդատվական ընկերության ղեկավար մի իտալացու հետ: Մոտավորապես իմ տարիքի էր, աշխարհով մեկ շրջագայող ու տարբեր տարածաշրջաններում բիզնես անող, միջազգային քաղաքական կոնյունկտուրան լավ ընկալող: Քննարկման ժամանակ եկանք-հասանք Հայաստան...
Մարդիկ կային, որ ապրիլյան քառօրյա պատերազմին Ռուսաստանին մեղադրում էին, թե՝ չկանգնեցներ պատերազմը, հասել էինք մինչև Կուր-Արաքս։ Նույն մարդիկ վերջին պատերազմին արդեն մեղադրում էին, թե՝ չօգնեց, դրա համար թուրքը մտավ Շուշի։
Հայ տղամարդու պահվածքը հիվանդագին է: Ադրբեջանցու՝ տարիներ շարունակ տևող պերմանենտ նվաստացումը, նրա կողմից չի արժանանում պատասխանի, դրան գումարվում է նաև տեղի ունեցող դժբախտության սթափ վերլուծության անհնարինությունը, որին նպաստում են նաև վաճառված վերլուծաբանները, և ստացվում է այն ինչ ստացվում է:
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...